ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Իրանի հրթիռային փորձարկումները, որոնք մտադիր է շարունակել այդ երկրի ղեկավարությունը, ամենևին էլ պաշտպանական բնույթ չունեն: Այդ մասին հայտարարել է Իրանի գծով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուկը՝ արձագանք պահանջելով Բրյուսելից:

«Մենք կցանկանայինք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմաներ Իրանի հրթիռային ծրագրի հարցում»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Հրթիռային փորձակումների վերսկսման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Փարիզը: Ֆրանսիան կոչ է անում Իրանին «անհապաղ կասեցնել ամբողջ ակտիվությունը, կապված բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ, որոնք կարող են միջուկային լիցք ունենալ»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, որը կարող է մի քանի մարտագլխիկ ունենալ: Փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևը: Նա կոչ էր արել իրանական կողմին անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Թեհրանը պատասխանել է, որ մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները:

 Ուշագրավ
---