Փաշինյանը ցավակցել է կործանված ՍՈՒ-25-ի զոհված օդաչուների հարազատներին

Փաշինյանը ցավակցել է կործանված  ՍՈՒ-25-ի զոհված օդաչուների հարազատներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է կործանված ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռի զոհված օդաչուների հարազատներին, ծառայակից ընկերներին։

«Այս դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն։ Ցավակցություններ եմ հայտնում մեր օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին ու ծառայակիցներին», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դեկտեմբերի 4-ին վթարի ենթարկված՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը», - գրել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---