// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դեկտեմբերի 5-ին Հանրայինում կբանավիճեն ցուցակների առաջին համարները

Դեկտեմբերի 5-ին Հանրայինում կբանավիճեն ցուցակների առաջին համարները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում, դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Այն կմեկնարկի լուրերի գլխավոր՝ ժամը 21:00-ի թողարկումից հետո:

Նշվում է, որ առաջին անգամ իրականացվող նման բանավեճի ձևաչափը մշակվել է բանավեճերի միջազգային խորհրդատուի՝ Ջեֆրի Դեյվիդ Ֆոքսի աջակցությամբ։ Այն համապատասխանում է միջազգային բանավեճի բոլոր չափանիշներին:

Նախընտրական այս բանավեճը հնարավորություն է տալիս չեզոքության և հավասարության պայմաններում հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու քաղաքական ուժերի ծրագրերը: Նախընտրական բանավեճը կկոորդինացնեն մոդերատորներ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:

Նախընտրական բանավեճի ընթացքում քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներից յուրաքանչյուրը հանդես կգա ներածական խոսքով, որին կհետևեն մոդերատորների՝ թեկնածուներին ուղղված հարցերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և անվտանգության խնդիրների, ինչպես նաև տնտեսական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղիների վերաբերյալ: Բոլոր պատասխանները լսելուց հետո հարցի իրավունք կունենան նաև թեկնածուները: Բանավեճի ավարտին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հանդես կգա փակման խոսքով:

 Ուշագրավ
Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան