Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ

Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼՂ վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը մտադիր են հայտարարություն համաձայնեցնել ԼեռնայինՂարաբաղի վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ ԱԳՆԽ բացման նախօրեին, նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասել է Զախարովան, հայտնում է Sputnik Արմենիան:

Ըստ Զախարովայի, նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում:

«Կարծում եմ, լրագրողներին բավականաչափ մանրամասն կտեղեկացնեն այդ մասին»,-ասել է նա:

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսի 11-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---