Արթուր Բաղդասարյան. Սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկանները, այլ ռոբոտները

Արթուր Բաղդասարյան. Սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկանները, այլ   ռոբոտները

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է զինված ուժերի մարտունակության բարձրացման անհրաժեշտությանը և պետության կողմից իրականացվող քայլերին:

Նա նշել է, որ առաջնագիծ պետք է գնան ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները:

«Դրանք շատ թանկ չեն, պետբյուջեի միջոցները լիովին բավարար են խելացի կառավարման միջոցով մեր զինված ուժերը համալրել ժամանակակից սարքավորումներով: Էդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանը հնարավոր է կամերաներով պատել, իսկ սահմանի մի շարք հատվածներում անվտանգությունը դեռեւս ժեշտի բանկաներով են պաշտպանում»,- ասել է Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ասել է նաև, որ ՕԵԿ առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունը երկու տարվա փոխարեն մեկ տարի սահմանել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---