«Սասնա ծռեր». Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումն Արցախի հարցում

«Սասնա ծռեր». Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումն Արցախի հարցում

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամանակն է հստակեցնելու բոլոր ուժերի դիրքորոշումն Արցախի հարցում: «Սասնա ծռերը» բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:

«Սասնա ծռեր» կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:

Հետևաբար, «Սասնա ծռեր» կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---