Մենուա Հարությունյան. Ես ասեղով տղան եմ, ծակելու եմ Նիկոլի ստի փուչիկները (վիդեո)

Մենուա Հարությունյան. Ես ասեղով տղան եմ, ծակելու եմ Նիկոլի ստի փուչիկները

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանը Կապանում՝ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի արձանի մոտ ասեղով փուչիկներ է պայթեցրել՝ համեմատելով իր այդ գործողությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «ստերը պայթեցնելու հետ»:

«Ես ասեղով տղան եմ, ով ծակելու է Նիկոլի փչած ստի փուչիկները», - ասել է՝ ծակելով մի քանի փուչիկ:

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նա անդրադարձել է Դավիթ Բեկի արձանի մոտ իր ձիով նկարին, ասելով, որ նրանք, ովքեր տեսակետ են շրջանառում են, թե ինքը ծաղրել է Բեկին, «անբարոյական են»:

Ավելի վաղ Մենուա Հարությանյանը Կապանում ձիով շրջելով քարոզարշավ է իրականացրել։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ ոգեշնչվել է Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի օրինակով, որը նույնպես շրջել է ձիով Սյունիքի բնակավայրերում։

Նա նաև առաջարկել է, որ քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նույնպես ծառայություն իրականցնեն ձիերով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---