Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել

Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն 2019-ի հունվարին: «Բանակցությունները, որոնք 3 ժամ են տևել, եղել են կարևոր և օգտակար կողմերի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու տեսակետից: Կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները նույն ձևաչափով մոտ ապագայում, հավանաբար, 2019-ի հունվարին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Haqqin.az-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---