Նախընտրական մեծ բանավեճից հետո. Քարոզարշավ, 11-րդ օր

Նախընտրական մեծ բանավեճից հետո. Քարոզարշավ, 11-րդ օր

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական 11 ուժի առաջնորդների մասնակցությամց տեղի ունեցած բանավեճի հարջորդ օրը՝ քարոզարշավի 11-րդ օրը, բավականին պասիվ էր. ԶԼՄ-ները և գործիչները հիմնականում սևեռված էին բանավեճի արդյունքների վրա, իսկ սոցիալական ցանցերում շարունակվեցին շրջանառվել դրա վերաբերյալ մեմերը: PanARMENIAN.Net ն ամփոփում է կարճատև քարոզարշավի նախավերջին օրը:

«Կամ գնդակահարեք, կամ որդեգրեք»

Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը դիմել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով կամ որդեգրել իրեն, կամ էլ գնդակահարել:

Ծառուկյանն էլ ասաց՝ որդեգրում եմ:

«Ընտրակաշառք տալու բեմադրություն»

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման մեջ պնդեց, որ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ «երկու հոգի ընտրակաշառք բաժանելու գործողություն են բեմադրել»:

«Մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են», - ասաց նա՝ հավելելով, որ ենթադրում է՝ «ում կողմից է հրահրվում այս թատրոնը»:

Նախընտրական բանավեճ՝ օրենքով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նախընտրական մեծ բանավեճն ամրագրել «Ընտրական օրենսգրքում»:

«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է», - գրեց նա:

«Սասնա ծռերը» լքում են

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ և նա ինքնաբացարկ է հայտնել:

Gallup-ն ասաց՝ ով չի անցնի ԱԺ

GALLUP International association-ի հայաստանյան անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի ուսումնասիրության արդյունքներով հարցվածների 69.4%-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր ձայնը կտա «Իմ քայլը» դաշինքին:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 5.7%-ով , երրորդում՝ «Լուսավոր Հայաստանը»՝ 3.8%-ով: Մյուս ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն չեն անցնի խորհրդարան:

Ով է Ծառուկյանի նշած Գևորգը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պատմեց՝ ով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Հանրայինը եթերում բանավեճի ընթացքում նշած Գևորգը:

«Նա ըմբշամարտիկ է, սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է: 2012 թվականի ընտրությունների ժամանակ, տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին և ինձ ասում էին՝ «արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ քո համար լավ լինի»։ Մի ուժ էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, բնականաբար, այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գևորգը բարեց է, սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո, երկու անգամ էլ մերժել եմ և ընտրություններից հետո ասացի՝ արդեն ընտրվել եմ, էլ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք, էլ ի՞նչ իմաստ կա, - ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը գործել է պարզ ու թափանցիկ։

«Ընտրությունները չեն լինելու ազատ և արդար»

ՀՀԿ-ի համամասնական ցուցակից պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն ասուլիսի ընթացքում ասաց՝ ընտրարշավից ակնհայտ է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները չեն լինելու ազատ և արդար:

Մենքը վարդեր բաժանեց

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Զաքարյանը վարդեր բաժանեց կանանց:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---