Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցին կապակցությամբ կառավարությունն արտագնա նիստ է անում (վիդեո)

Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցին կապակցությամբ կառավարությունն արտագնա նիստ է անում

PanARMENIAN.Net - Գյումրիում մեկնարկել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ կառավարության արտագնա նիստը: Նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը:

Օրակարգում ընդգրկված են դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը, Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցները:

Ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին: 30 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 30 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր:

Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

Աղետը, պաշտոնական տվյալներով, 25,000 մարդու կյանք խլեց. մահացավ 17,000 գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530,000 մարդ դարձավ անօթևան:

Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75,000՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը։ 30 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները վերացված չեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---