Ռուս փրկարար. Չերնոբիլում էլ էր սարսափելի, բայց ավերածություններ ու բազում դիակներ այնտեղ չկային 7 դեկտեմբերի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ անջատվել է 10 ատոմային ռումբի պայթյունին համարժեք էներգիա, 30 վայրկյանում Սպիտակը հիմնահատակ ավերվեց, գրում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով աղետի գոտի մեկնած կամավորական փրկարարների հիշողություններն այն օրերի մասին: ԽՍՀՄ-ում չկար արտակարգ իրավիճակների նախարարություն, բոլոր փրկարարական աշխատանքները կամավորներն էին կատարում: Գնդապետ Իգոր Տոմչուկն իր զինվորական կոչումը ստացել էր Չերնոբիլի աղետի հետևանքների վերացման համար, սակայն այն, ինչ տեսավ Սպիտակում, ոչ պակաս է դաջվել նրա հիշողության մեջ: «Մենք պատրաստվում էինք զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի, իսկ նման բանի ոչ ոք պատրաստ չէր»,-հիշում է նա: Տոմչուկի ջոկատը Հայաստան է հասել երկրաշարժից 4-5 օր անց: «Ի՞նչ տեսա: Կար բնակավայր՝ և չկա: Եվ 2 հարկի բարձրությամբ փլատակներ»,-հիշում է նա: Տոմչուկն ասում է, որ չի սիրում համեմատել, թե որտեղ էր ավելի սարսափելի՝ Չերնոբիլում, թե Հայաստանում, բայց ինչ-որ բանով Հայաստանն ավելի է տպավորել: «Չերնոբիլում էլ էր սարսափելի՝ մենք հասկանում էինք, որ շուրջ ճառագայթում է, բայց ավերածություններ ու բազում դիակներ այնտեղ չկային»,-ասել է նա: Գենրիխ Ստուկովը, որը գլխավորում էր զբոսաշրջիկների անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցը, 300 կամավորների խումբ կազմեց և մեկնեց Գյումրի (Լենինական):«Առաջին 3 օրում 148 մարդ փրկեցինք: Նման դեպքերում ժամանակը մեր դեմ է աշխատում՝ արդեն 4-5 օրից ողջ մարդկանց հազվադեպ էինք գտնում»,-հիշում է նա: Փրկարարական աշխատանքներին մասնակցած Իլդարը, Ալեքսանդրն ու Յուրին այն ժամանակ ուսանողներ էին: «Տեսե՞լ եք կինոյում ռմբակոծված քաղաք: Սպիտակում նման մի բան էր»,-ասել է Իլդարը: Նրանք Սպիտակ էին հասել դեկտեմբերի 10-ին: Փրկարարները մի 19 հոգանոց ընտանիքի հոր էին հանդիպել՝ ողջ էին մնացել միայն ինքն ու ավագ որդին: Իսկ մեկ ուրիշ տեղում, մաքրելով փլատակները, հասկացել էին, որ այդ տանը հարսանիք էր՝ բոլորը զոհվել էին: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին: 30 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 30 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: Աղետը, պաշտոնական տվյալներով, 25,000 մարդու կյանք խլեց. մահացավ 17,000 գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530,000 մարդ դարձավ անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75,000՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը։ 30 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները վերացված չեն։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |