Ծառուկյան. Լուկաշենկոն սպասում է ՀՀ հրավերի, որ գա ու իր խոսքն ասի հայերին

Ծառուկյան. Լուկաշենկոն սպասում է ՀՀ հրավերի, որ գա ու իր խոսքն ասի հայերին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շտկելու համար Ծառուկյանը պատրաստվում է օգտագործել իր ընկերական կապերը Բելառուսի նախագահի հետ, նա պատասխանել է, որ Լուկաշենկոն հրավերի է սպասում, որ գա Հայաստան և «իր խոսքն ասի հայ ժոովրդին»:

«Ես ասեմ, թող մեր բոլոր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24-ին եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ: Եվ Ալեքսանդր Գրիգորիչն այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերր, որ գա Հայաստան, և խոսքն ասի, իր մոտեցումը, իր նվիրավածությունը հայ ժոովրդին», - ասել է Ծառուկյանը:

Հարցին, թե երբ կգա, Ծառուկյանը հորդորել է լրագրողին ճշտել կառավարությունից, քանի որ «երբ կհրավիրեն, այն ժամանակ էլ կգա»:

Լուկաշենկոն պնդել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:

Ավելի ուշ Երևանը հերքել է Բելառուսի նախագահի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը թեման մեկնաբանելիս նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։

«Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է», - նշել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---