Պեսկով. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված

Պեսկով. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն լուծել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ այդ պաշտոնը ստանձնելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Ոչ, հարցը չի լուծվել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ այդ թեման արծարծվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի են ունեցել ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Պեսկովի, Լուկաշենկոն է նախաձեռնել այդ հարցի արծարծումը ԵՏՄ գագաթնաժողովում, թեև այն չէր ներառված օրակարգում: «Դա նորմալ է՝ ցանկացած երկրի ղեկավար կարող է բարձրացնել այն հարցերը, որոնք հարկ է համարում»,-ասել է նա:

Սակայն, ըստ Պեսկովի, այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրների ղեկավարներն են եղել, այդ թեմայով խոսակցությունը շարունակվել է ավելի ուշ ԱՊՀ գագաթնաժողովում:

«Աշխատանքը կշարունակվի»,-ասել է Պեսկովը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:

Ավելի ուշ Երևանը հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik ռադիոկայանին թեման մեկնաբանելիս նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---