Հաջիև. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը 7 դեկտեմբերի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցություններ շարունակելու հարցերը», - ասել է Հաջիևը «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, հարկավոր է հաշվի առնել, որ այս 2 ասպեկտը շատ սերտ կապակցված են և փոխլրացնում են իրար, հայտնում է Interfax.az-ը: «Վերջին շրջանում զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ ֆոն է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ սուբստանտիվ և ինտենսիվ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Հաջիևը նաև կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ հարցը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքի հիման վրա լուծելու վերաբերյալ: Ըստ նրա, Ալիևն ու Փաշինյանը քննարկել են նաև երկու երկրներում պահվող անձանց փոխանակման հարցը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |