Փաշինյան. Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման մասին, համաձայնության չեկանք

Փաշինյան. Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման մասին, համաձայնության չեկանք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն կարողացել գալ համաձայնության գերիների փոխանակման հարցում։

Այս մասին է հայտարարել ինքը Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, խնդիրն այն է, որ Բաքուն առաջարկում է «բոլորը բոլորի հետ» փոխանակում, այնինչ խնդիրը պիտի քննարկվի Ստեփանակերտի հետ։

Արցախի իշխանությունները հայտնել են, որ որպես բարի կամքի դրսևորում պատրաստ են ազատ արձակել իրենց մոտ գտնվող երեք դիվերսանտներից մեկին, որը սպանություններ չի կատարել, մյուսների ազատման հարցը չի քննարկվում։ Ադրբեջանական գերության մեջ է գտնվում 3 հայ քաղաքացիական։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---