8 դեկտեմբերի 2018 - 15:35 AMT
Նոր ներքնաշորեր և լվացքատներ՝ զինվորների համար

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ զինվաժ ուժերին նոր որակի ներքնաշորեր են մատակարարվում։

«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից», - գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կտրվեն անհատական պարկեր զինվորներին՝ իրենց շորերը ուրիշների շորերի հետ չխառնելու համար։

Նա գրել է նաև, որ զորամասերում ստեծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։