Բողոքները Փարիզում շարունակվում են. Բախումներ, արցունքաբեր գազ, ձերբակալություններ

Բողոքները Փարիզում շարունակվում են. Բախումներ, արցունքաբեր գազ, ձերբակալություններ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք ընթանում են արդեն չորրորդ հանգստյան օրերն անընդմեջ: Դրանք վերաճել են բռնության, չնայած ոստիկանության ձեռնարկված անվտանգության աննախադեպ միջոցներին:Փարիզում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է BBC-ին:

Քաղաքում բարիկադներ են կառուցվում:

Ըստ ՆԳՆ-ի, բերման է ենթարկվել ավելի քան 1700 մարդ, առնվազն 1200 մարդ ձերբակալվել է, գրում է «Վեդոմոստին»:

Նշվում է, որ ձերբակալվածներից շատերի մոտ զենք է հայտնաբերվել: Ձերբակալվածների մեծ մասը կասկածվում է «բռնության գործելու նպատակով դավադրության» կամ «հանցագործություն կատարելու հրահրման» մեջ:

Ֆրանսիայի փողոցներ է դուրս բերվել ընդհանուր առմամբ գրեթե 90,000 ոստիկան և զինծառայող, Փարիզ է բերվել զրահատեխնիկա:

Սկզբից բողոքի ակցիաները կապված էին ավտովառելիքի ակցիզների նախատեսվող բարձրացման հետ, սակայն ավելի ուշ «դեղին բաճկոնավորների» շարժումը, ըստ իշխանությունների, ծայրահեղացավ:

Վերջին շաբաթում ձերբակալվել են փարիզյան բախումների հարյուրավոր մասնակիցներ, ընդ որում դա արվել է կոշտ ձևով, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունն արցունքաբեր գազի նոր բանաձև է կիրառում, որն ավելի ուժեղ է ազդում: Ըստ որոշ տեղեկությունների, դա ֆոսգեն է:

Ըստ նախարարի, ցուցարարների հանդեպ դրսևորվելու է «զրո հանդուրժողականություն»: Զրահապատ ոստիկանական մեքենաները չէին կիրառվել Փարիզում 2005-ից ի վեր, երբ աղքատ թաղամասերում բողոքներ տեղի ունեցան:

Ֆրանսիայի կառավարությունն արդեն համաձյն է սառեցնել բենզինի գները, սկայան ցույցերը ավելի մեծ թափ ստացան, իսկ նախկին պահանջին միացան նոր պահանջներ: Նրանք պահանջում են նաև հարկային բեռի թեթևացում և նվազագույն աշխատավարձի բարձրացում:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցները վնասել են Փարիզի Հաղթական կամաը: Վանդալները ներխուժել են թանգարանային տարածք և գլխատել են Նապոլեոնի մարմարե արձանը: Հնարավոր վնասը հասնում է 1 մլն եվրոյի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավելը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---