Տվյալներ 36 տեղամասից․ ՀՀԿ-ն ԱԺ անցնել-չանցնելու շեմին է

Տվյալներ 36 տեղամասից․ ՀՀԿ-ն ԱԺ անցնել-չանցնելու շեմին է

PanARMENIAN.Net - Ըստ ԿԸՀ կողմից 36 ընտրատեղամասի ամփոփած տվյալների, ԱԺ են անցնում 4 ուժ՝ «Իմ Քայլը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Լուսավոր Հայաստանը»։

Նախկին իշխող ՀՀԿ-ն բալանսավորում է ԱԺ անցնել-չանցնելու 5%-ի շեմի մերձակայքում։

Հիշեցնենք, որ ԱԺ կանցնեն 5% շեմը հաղթահարած կուսակցություններն ու 7% շեմը հաղթահարած դաշինքները։ Եթե պահանջին համապատասխանի միայն 2 ուժ, կանցնի նաև երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժը։

Տեղամասերի ընդհանուր թիվը 1998 է, ընտրողների թիվը՝ 1.260 մլն քվեի իրավունք ունեցող 2.592 մլն-ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---