Քոչարյանի որդին՝ Թանկյանին․ Ինչու՞ միասին ճաշելիս ինձ «միլիարդներիցս» չես հարցրել10 դեկտեմբերի 2018 - 00:50 AMT PanARMENIAN.Net - 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնն անդրադարձել է SOAD մենակատար Սերժ Թանկյանի անդրադարձին ՀՀ-ում ընտրություններին։ Դրանում Թանկյանը, մասնավորապես, գրել էր, որ ուրախ է լսել, որ Քոչարյանը բանտում է։ «Նախագահները, որոնք միլիարդատերներ են դարձել պաշտոնավարման ընթացքում ու օգտագործել են պաշտոնը անձնկան շահերի համար, հայրենասեր չեն, կոռուպցիոներ են», - գրել էր նա։ Քոչարյանը՝ գրելով, որ հարգում է SOAD աշխատանքը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հայտարարում է, որ Թանկյանը հակասում է ինքն իրեն՝ չդատապարտելով դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից: «Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես: Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից: Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս», - գրել է Քոչարյանի կրտսեր որդին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |