Քոչարյանի որդին՝ Թանկյանին․ Ինչու՞ միասին ճաշելիս ինձ «միլիարդներիցս» չես հարցրել

Քոչարյանի որդին՝ Թանկյանին․ Ինչու՞ միասին ճաշելիս ինձ «միլիարդներիցս» չես հարցրել

PanARMENIAN.Net - 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնն անդրադարձել է SOAD մենակատար Սերժ Թանկյանի անդրադարձին ՀՀ-ում ընտրություններին։ Դրանում Թանկյանը, մասնավորապես, գրել էր, որ ուրախ է լսել, որ Քոչարյանը բանտում է։ «Նախագահները, որոնք միլիարդատերներ են դարձել պաշտոնավարման ընթացքում ու օգտագործել են պաշտոնը անձնկան շահերի համար, հայրենասեր չեն, կոռուպցիոներ են», - գրել էր նա։

Քոչարյանը՝ գրելով, որ հարգում է SOAD աշխատանքը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հայտարարում է, որ Թանկյանը հակասում է ինքն իրեն՝ չդատապարտելով դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից:

«Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես: Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:

Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս», - գրել է Քոչարյանի կրտսեր որդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---