170 հազար ձայնի հաշվարկ․ «Իմ քայլը»՝ ավելի քան 70%

170 հազար ձայնի հաշվարկ․ «Իմ քայլը»՝ ավելի քան 70%

PanARMENIAN.Net - Թվով 468 ընտրատարածքում մոտ 170 հազար ձայն կամ ձայների 13․5%-ը հաշվարկելուց հետո «Իմ Քայլի» հավաքած քվեներն անցան 70-ից։

ԱԺ են անցնում 4 ուժ՝ «Իմ Քայլը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Լուսավոր Հայաստանը»։ ՀՅԴ ձայները, սակայն, անընդհատ պակասում են, նա մոտ է անցողիկ շեմից ներքև հայտնվելուն։

Հիշեցնենք, որ ԱԺ կանցնեն 5% շեմը հաղթահարած կուսակցություններն ու 7% շեմը հաղթահարած դաշինքները։ Եթե պահանջին համապատասխանի միայն 2 ուժ, կանցնի նաև երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժը։

Տեղամասերի ընդհանուր թիվը 1998 է, ընտրողների թիվը՝ 1.260 մլն քվեի իրավունք ունեցող 2.592 մլն-ից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---