Facebook-ը սեռական թեմայի քննարկման նոր սահմանափակումներ է ներմուծում

Facebook-ը սեռական թեմայի քննարկման նոր սահմանափակումներ է ներմուծում

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի ղեկավարությունը նոր սահմանափակումններ է ներմուծել օգտատերերի համար «մեծահասակների սեռական շահագործման» հետ կապված հարցերի քննարկման դեպքում: Ըստ «Համացանցի նորմերը» էջում հրապարակված նոր դրույթների, այսուհետ սոցցանցը թույլ չի տալիս «այնպիսի բովանդակության հրապարակում, որը դրդում է սեռական կոնտակտների մեծահասակների միջև, նպաստում է դրանց կամ ստեղծվել է նման շփումների կազմակերպման ու համակարգման համար:

Բացի այդ, Facebook-ը սահմանափակել է «սեռական բնույթի այնպիսի արտահայտություննրի կիրառումը, որոնք որոշ շրջաններում մշակութային առանձնահատկությունների պատճառով կարող են գնահատվել որպես ոտնձգություն կամ խոչընդոտել ընկերների և ընդհանուր առմամբ ընկերակցության հետ շփմանը: Կանոններում նշվում է, որ Facebook-ը «հասկանում է այդ խնդրի կարևորությունը և խթանում է դրա քննարկումը», գրում է Deutsche Welle-ն:

Այսուհետ սեռական ակտի, էրոտիկ պարերի կամ մերսման նկարահանումներից բացի, արգելվում են նաև գրառումները, որոնք պարունակում են «սեռական ակտի, սեռական զուգընկերոջ, սեռական ենթատեքստով չաթերի կամ նամակագրության վերաբերյալ հարցում, որոնում կամ առաջարակ»: Արգելքը տարածվում է նաև «ոչ ակնհայտ սեռական ոտնձգություն պարունակող» տեքստերի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---