Facebook-ը սեռական թեմայի քննարկման նոր սահմանափակումներ է ներմուծում10 դեկտեմբերի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի ղեկավարությունը նոր սահմանափակումններ է ներմուծել օգտատերերի համար «մեծահասակների սեռական շահագործման» հետ կապված հարցերի քննարկման դեպքում: Ըստ «Համացանցի նորմերը» էջում հրապարակված նոր դրույթների, այսուհետ սոցցանցը թույլ չի տալիս «այնպիսի բովանդակության հրապարակում, որը դրդում է սեռական կոնտակտների մեծահասակների միջև, նպաստում է դրանց կամ ստեղծվել է նման շփումների կազմակերպման ու համակարգման համար: Բացի այդ, Facebook-ը սահմանափակել է «սեռական բնույթի այնպիսի արտահայտություննրի կիրառումը, որոնք որոշ շրջաններում մշակութային առանձնահատկությունների պատճառով կարող են գնահատվել որպես ոտնձգություն կամ խոչընդոտել ընկերների և ընդհանուր առմամբ ընկերակցության հետ շփմանը: Կանոններում նշվում է, որ Facebook-ը «հասկանում է այդ խնդրի կարևորությունը և խթանում է դրա քննարկումը», գրում է Deutsche Welle-ն: Այսուհետ սեռական ակտի, էրոտիկ պարերի կամ մերսման նկարահանումներից բացի, արգելվում են նաև գրառումները, որոնք պարունակում են «սեռական ակտի, սեռական զուգընկերոջ, սեռական ենթատեքստով չաթերի կամ նամակագրության վերաբերյալ հարցում, որոնում կամ առաջարակ»: Արգելքը տարածվում է նաև «ոչ ակնհայտ սեռական ոտնձգություն պարունակող» տեքստերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |