Շարմազանովը՝ Մարուքյանի հետ «հետընտրական» խաշի մասին․ Հաշիվը, աչքիս, ես եմ փակելու

Շարմազանովը՝ Մարուքյանի հետ «հետընտրական» խաշի մասին․ Հաշիվը, աչքիս, ես եմ փակելու

PanARMENIAN.Net - Ընտրություններից առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հեռակա կարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին դեկտեմբերի 11-ին խաշի հրավեր էր արել՝ նշելով, որ հաշիվը կփակի նա, ում ներկայացրած կուսակցությունն ընտրությունների արդյունքում ավելի շատ ձայն կհավաքի:

Ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն հայտնվեց խորհրդարանում, իսկ ՀՀԿ-ն չկարողացավ հատել անցողիկ շեմը։ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ Մարուքյանին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո խաշի հրավիրելն ուժի մեջ է:

«Ես ուշ երեկոյան զանգել և շնորհավորել եմ Մարուքյանին՝ խորհրդարան անցնելու առթիվ», - ասաց Շարմազանովը՝ կատակելով, որ հնարավոր է՝ հաշիվն ինքը փակի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ԱԺ չի անցել նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---