Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկից. Անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով10 դեկտեմբերի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է գալիս բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում դեկտեմբերի 10-ից հնարավորություն է ընձեռվում գնումներ կատարելու Visa Pay Sticker-ով: Այն Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Ընդ որում, մեկ անձը և անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող է ունենալ մեկից ավելի անհպում քարտային պիտակներ: Պիտակն ունի իր PIN կոդը, որի մուտքագրումը պահանջվում է 10,000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: Visa Pay Sticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն: Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է այն բլոկավորել: Visa Pay Sticker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |