Փայլան. Ասում էին՝ «սրանք հեռացողը չեն», բայց ժողովուրդը չհեռացողներին հեռացրեց

Փայլան. Ասում էին՝ «սրանք հեռացողը չեն», բայց ժողովուրդը չհեռացողներին հեռացրեց

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ:

«(Մարդիկ-խմբ.) ասում էին՝ «սրանք հեռացողը չեն» (նախորդ իշխանությունների մասին-խմբ.): Հայաստանի ժողովուրդը, Փաշինյանի առաջնորդությամբ, սկզբում փողոցներում քաղաքացիական անհնազանդության գործողություններով, իսկ երեկ էլ ընտրություններում չհեռացողներին հեռացրեց: Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում», - գրել է նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---