Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեներն անհայտացել են

Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեներն անհայտացել են

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային կարգով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իրեն տված քվեները անհայտացել են: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ուշադրությու՜ն, անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,-ասվում է գրառման մեջ:

«Սա արդեն չորրորդ տեղամասն է։ Այստեղ էլ 21 ձայնը դարձրել են 2 ձայն։ Արդեն դառնում է համատարած։ Դեռ սպասում եմ ԿԸՀ֊ի և իրավապահների արձագանքին»,-ասվում է նրա մեկ այլ գրառման մեջ։

Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել. «Եվս մեկ տեղամաս, որտեղ անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սրա վերաբերյալ արձագանքներին նույնպես սպասում եմ»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---