ԼՀԿ. Խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարելու ենք

ԼՀԿ. Խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ  հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարելու ենք

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Նշվում է՝ մտահոգ են, որ անգամ Թավշյա հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ «քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարը լինելու է ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը»:

«Կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ։ Հայաստանում կայացած պատմական ընտրությունները, մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ», - նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է Հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---