2019-ին 5 կուսակցություն բյուջեից 103,6 մլն դրամ կստանա

2019-ին 5 կուսակցություն բյուջեից 103,6 մլն դրամ կստանա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում առնվազն 3%-ի շեմը հաղթահարած կուսակցությունները հինգ տարի պետական ֆինանսավորում կստանան «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով:

Ընտրություններին մասնակցող 11 ուժից 5-ն է հաղթահարել օրենքով սահմանված շեմը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 4.7%, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 3.89%, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%, «Իմ քայլը» դաշինքը՝ 70.43 %, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8.27%:

«Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը», - սահմանվում է օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով:

Հոդվածի 2-րդ կետով պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից: Միջոցները բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում ուժերի ստացած ձայներին համամասնորեն։

2019 թվականի պետական բյուջեով կուսակցությունների պետական ֆինանսավորմանը հատկացվելու է 103.5 մլն դրամ։ Այսպիսով, ըստ ստացած ձայների, դրանից 4.9 մլն դրամը կստանա ՀՀԿ-ն, 4 մլն դրամը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.6 մլն, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8.6 մլն դրամ, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ 72.9 մլն դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---