Հրանուշ Խառատյան. Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը11 դեկտեմբերի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքն այնպիսի «ցուցակով չի գալիս խորհրդարան, որ տարակուսանք չունենանք»։ «Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբեր հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների ընդունման վրա»,- ասել է Հրանուշ Խառատյանը, հայտնում է Aysor.am-ը։ Ազգագրագետը մտահոգ է՝ շատ լուրջ խորհելու անհրաժեշտություն կա, թե ինչպես պետք է զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա։ «Մեր հասարակությունն, իհարկե, փորձ ունի, փորձ ունի նաև ծանր հիասթափությունների, դրանք հաղթահարելու և դրանով ապրելու։ Էականն այն է, թե ինչպես է հանրային մեծամասնությունը կարողանալու ազդել։ Նիկոլ Փաշինյանը հիմա անընդհատ հայտարարում է, որ «Իմ քայլը» և հեղափոխությունը նշանակում է ժողովրդի իշխանություն։ Հիմա եթե նա ենթադրում է, որ ժողովրդի իշխանությունը բացառապես այդ մարդկանց քվեարկությունն է լինելու, մենք այդտեղ իսկապես մտածելու խնդիրներ ունենք», - ասել է Հրանուշ Խառատյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է: Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային 7 թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը |