ԱԺ ընտրություններում քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակվել են

ԱԺ ընտրություններում քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակվել են

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում:

Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարելի է ներկայացնել մինչև դեկտեմբերի 12-ը` ժամը 11.00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---