Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1,3 մլն տոկոսի

Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1,3 մլն տոկոսի

PanARMENIAN.Net - Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1, 300, 000%-ի: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի ֆինանսների կոմիտեի ղեկավար Ռաֆայել Գուսմանը: Ըստ նրա, Վենեսուելայի բնակիչների «սովի և ողբերգության համար» պատասխանատու է երկրի կառավարությունը:

«Հիպերգնաճը շարունակվում է: Նոյեմբերին այն հասել է 144,2%-ի, իսկ տարեկան կտրվածքով՝ 1 300 000%»,-գրել է Գուսմանը Twitter-ում:

Գնաճի տեմպերը սակայն նվազում են. Եթե սեպտեմբերին աճը եղել է 228%, ապա հոկտեմբերին՝ արդեն 148%, իսկ նոյեմբերին՝ 144%, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Գործակալությունն Ազգային ժողովն է համարում «սպառողական գների մասին միակ հուսալի աղբյուրը, քանի որ Վենեսուելայի կառավարությունը մի քանի տարի առաջ դադարել է հրապարակել տնտեսական ցուցանիշները, երբ նավթի գների անկումը հանգեցրեց տնտեսական ակտիվացման նվազման:

Նոյեմբերին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելացրել է նվազագույն աշխատավարձը 150%, մինչև 4,5 հազար բոլիվար, որը հավասար է $10-ի: Բնակիչները բողոքում են, որ չեն կարող գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ, թեև օգոստոսին աշխատավարձն արդեն բարձրացել էր 60 անգամ:

Հիպերգնաճի և նավթի արդյունահանման անկման պատճառով Վենեսուելայի իշխանությունները դրամական բարեփոխում են իրականացրել, որի արդյունքում 2018-ի օգոստոսից վենեսուելական արժշույթը շաղկապված է վենեսուելական կրիպտոարժույթի՝ պետրոյի հետ: Հոկտեմբերից Վենեսուելան միջազգային առևտրում օգտագործում է պետրոն: Նաև դենոմինացիա է իրականացվել՝ թղթադրամներից 5 հատ զրո է հեռացվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---