Շիրինյան. ՔԺԿ-ին տրված մոտ 60 ձայն ԿԸՀ չի հասել՝ կորել է

Շիրինյան. ՔԺԿ-ին տրված մոտ 60 ձայն ԿԸՀ չի հասել՝ կորել է

PanARMENIAN.Net - Քաղաքագետ, Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության (ՔԺԿ) նախագահ Լևոն Շիրինյանը շնորհակալ է ինչպես իրենց ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին իրենց կուսակցության անդամները նկատել են, որ քվեաթերթիկների տրցակում բացակայել է թիվ 6` իրենց քվեաթերթիկը։ Նա, սակայն, նշել է, որ հաղթողների և ժողովրդի տրամադրությունը չփչացնելու համար իրենք բողոք չեն ներկայացրել՝ դա թողնելով ԿԸՀ-ի խղճին։ Բանախոսը նաև պնդել է, որ երեք տեղամասերից իրենց տրված մոտ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է, հայտնում է Panorama.am-ը։

«Ես ձայն չեմ մուրացել։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած։ Մենք կշարունակենք գործել որպես այլընտրանք։ Մենք արտախորհրդարանական ընդդիմություն լինելու միտք չունենք, կմատակարարենք տնտեսական հայեցակարգեր, քաղաքագիտական կոնցեպցիաներ...։ Մենք կշարունակենք մեր գործունեությունը, սակայն փողոցային ընդդիմություն չենք լինի»,- ասել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության խնդրին, Լևոն Շիրինյանն ընդգծել է, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն լինել չի կարող, քանի որ «Իմ քայլի» հետ նրանք երկուսն էլ ազատական ուժեր են, գրեթե նույն արժեքներն են դավանում։ Ընդդիմության տեղը, քաղաքագետի խոսքով, կարող է զբաղեցնել ԲՀԿ-ն։

Բանախոսը շեշտել է՝ ընտրությունների արդյունքում այդպես էլ դասական խորհրդարան չունեցանք, ունեցանք գերծանրաբեռնված Ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բացարձակ մեծամասնություն ունի, այլև՝ գումարած դրան՝ գրեթե նույն արժեհամակարգին դավանող «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---