Ֆրանսիայում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից կազմված հանցախումբ են ձերբակալել

Ֆրանսիայում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից կազմված հանցախումբ են ձերբակալել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ֆրանսիական Լիոն քաղաքում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում և Բելգիայում գործող 22 հոգանոց հանցախումբ, որի անդամները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն:

Ըստ նրա, հատուկ գործողությանը մասնակցել են նաև Վրաստանի իրավապահ մարմինների անդամներ: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ձերբակալվածների թվում կա Վրաստանի 10 քաղաքացի, որից 2-ը՝ օրենքով գող, գրում է «Գրուզիա-Online»-ը:

Ըստ Բորցվաձեի, ձերբակալվածները մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգման, կեղծ փաստաթղթերի ստեղծման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Հատուկ գործողությանը մասնակցել է Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի իրավապահ մարմինների ավելի քան 300 աշխատակից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---