Հետազոտություն. 2030-ին Երկրի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության պայմաններին

Հետազոտություն. 2030-ին Երկրի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության պայմաններին

PanARMENIAN.Net - Եթե CO₂-ի արտանետումների մակարդակն անփոփոխ մնա, ապա 2030-ին Երկիր մոլորակի կլիման կնմանվի 3 մլն տարվա վաղեմության կլիմային: Նման եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում: Եթե արտանետումները չկրճատվեն, 2150-ին մոլորակում կտիրեն այն կլիմայական պայմանները, որոնք եղել են 30 մլն տարի առաջ, երբ երկրի վրա հայտնվեցին առաջին կաթնասունները, գրում է пишет Deutsche Welle-ն հոդվածի վրա հղումով:

«Մենք մոտենում ենք շատ տպավորիչ փոփոխությունների, որոնք տեղի կունենան կարճ ժամանակում»,-ասել է հեղինակներից մեկը, կլիմայի գծով փորձագետ Ջեկ Ուիլյամսը Վիսկոնսինի համալսարանից:

3 մլն տարի առաջ Երկրի վրա շոգ և չոր կլիմա էր: Կենտրոնական Ամերիկան ջրի տակ էր, Գրենլանդիան սառույցով պատված չէր, իսկ ծովի մակադակը 18 մետրով բարձր էր այժմյան մակարդակից: Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Գրենլանդիան հաջորդ հարյուրամյակում դեռ կանաչ չի դառնա, իսկ ծովի մակարդակը չի բարձրանա 18 մետրից, քանի որ սառույցների հալոցքն այդքան մեծ չէ: Սակայն, ըստ նրա, մոլորակի ջերմացման հետ կենդանի օրգանիզմներից շատերը կանհետնան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---