Վահե Էնֆիաջյանը իր քվեների վերահաշվարկ է պահանջել

Վահե Էնֆիաջյանը իր քվեների վերահաշվարկ է պահանջել

PanARMENIAN.Net - ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանն իր ստացած քվեների վերահաշվարկ է պահանջել: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իրականում ձայներս ավելի են... Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։Շարունակելի...», - գրել է Էնֆիաջյանը:

Վահե Էնֆիաջյանն առաջադրված էր թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է՝ Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---