ՔԿ. Դպրոցի տնօրենը դասվար ընդունելու համար $1500 է պահանջել և ստացել

ՔԿ. Դպրոցի տնօրենը դասվար ընդունելու համար $1500 է պահանջել և ստացել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965-ին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013-ի օգոստոսին պահանջել և ստացել է 1500 դոլար կաշառք, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը, որը կատարվել է խոշոր չափերով), 312-րդ հոդվածի 2-րդ մասով (Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով) և 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Բացի այդ, Քննչական կոմիտեն նշում է, որ «թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013-ի ապրիլից մինչև 2018-ի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի և հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերևույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը»:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---