Փաշինյանը Չարենցավանում հանդիպել է նոր տնօրենի հեռացման պահանջով դասադուլ անող աշակերտներին

Փաշինյանը  Չարենցավանում  հանդիպել է նոր տնօրենի հեռացման պահանջով դասադուլ անող աշակերտներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չարենցավանի թիվ 3 դպրոցում արդեն մեկ ամիս շարունակ դասադուլ իրականացնող աշակերտներին և նրանց ծնողներին. նրանք պահանջում են պաշտոնանկ անել դպրոցի նոր տնօրեն Աննա Բալյանին, վերկանգնել հնին՝ Լուսինե Կարապետյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Երբ ծնողկոմիտեի ընտրություն է տեղի ունեցել, մեր ծնողներից մեկը ուղղորդված ընտրություն է արել, դրա շնորհիվ մեր տնօրենը չի ընտրվել։ Մեր ձայնը տեղ չի հասել։ Հիմա մենք պահանջում ենք մեր տնօրենին», ֊ ասել են ծնողները՝ պնդելով, որ, մասնավորապես, մարզպես Ռոմանոս Պետրոսյանն է ուղղորդել, որ ընտրեն Աննա Բալյանին։

Կոտայքի մարզպետը «սուտ և զրպարտանք» է որակել ծնողների պնդումները։

Փաշինյանը շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել նախկին և ներկա տնօրենների հետ։ Կողմերին լսելուց հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ ինքը չի կարող օրենք խախտել և կամայական որոշումներ կայացնել, հետևաբար, ըստ Փաշինյանի, հարցի լուծման միակ տարբերակն է, որ նախկին տնօրենը փորձի դատարանով վերականգնել իր իրավունքները։

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա