Նուբարաշենի հին աղբավայրը կփակվի. Նորի վրա այգի է տնկվելու

Նուբարաշենի հին աղբավայրը կփակվի. Նորի  վրա  այգի է տնկվելու

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային նոր աղբավայր. երկու հին աղբավայր կփակվի:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտնել է, որ Նուբարաշենի նոր աղբավայրը կծածկվի հատուկ մեխանիզմով, որի վրա այգի կհիմնվի:

Ծրագրի իրականացման համար կհատկացվի 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո, դրամաշնորը՝ 10 մլն եվրո:

Հին աղբավայրերի փակման և նորի բացման նախագծման աշխատանքները պետք է իրականացվեն վեց ամսում. աղբավայրը պատրաստ կլինի 2021 թվականին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---