ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք կառուցողական երկխոսություն ՀՀ-ի նոր օրենսդիր և գործադիր մարմինների հետ

ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք կառուցողական երկխոսություն ՀՀ-ի նոր օրենսդիր և գործադիր մարմինների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նա նշել է, որ ՌԴ-ն ակնկալում է կառուցողական երկխոսություն Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում:

«Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները: Նրանց գնահատականով, ընտրություններն անցել են օրենքին շրջանակում, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա», - ասել է նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---