Նախատոնական անակնկալ՝ «Ռոստելեկոմից»․ Ներկայացվել է «Սանտա» նոր առաջարկը

Նախատոնական անակնկալ՝ «Ռոստելեկոմից»․ Ներկայացվել է «Սանտա» նոր առաջարկը

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմն» ամանորյա տոներին ընդառաջ հադես է գալիս նոր՝ «Սանտա» առաջարկով՝ նախատոնական տրամադրությունն էլ ավելի գունեղ դարձնելու նպատակով։

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 10-ից սկսած կմիանան «Ռոստելեկոմի» «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից որևէ մեկին 1 տարի ժամկետով, ի լրումն իրենց փաթեթով սահմանված պայմանների՝ կստանան ինտերնետի երեք անգամ ավել արագություն և հավելյալ հեռուստաալիքներ։

Ամանորյա «Սանտա» առաջարկի շրջանակում հնարավոր է նաև միանալ նոր՝ «Տրիո Էքստրա» փաթեթին մեկ տարի ժամկետով և ստանալ՝

• հավելյալ 15 հեռուստաալիք՝ բաժանորդի ընտրությամբ,

• 100 ֆիլմ,

• անսահմանափակ սերիալներ։

Գործող բաժանորդները ևս կարող են օգտվել առաջարկից՝ վերակնքելով իրենց պայմանագիրը «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից մեկի շրջանակներում և ստանալով ինտերնետի եռապատիկ արագություն, ինչպես նաև՝ հավելյալ ալիքներ։

Առաջարկը գործում է մինչև 2019թ.-ի փետրվարի 15-ը ներառյալ։

Առավել մանրամասն առաջարկի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության պաշտոնական կայք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---