ԵՄ-ն €26.1 մլն կհատկացնի ՀՀ-ում տեխնոլոգիական կրթությանը

ԵՄ-ն €26.1  մլն կհատկացնի  ՀՀ-ում  տեխնոլոգիական կրթությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանում «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ֆինանսավորման համաձայնագիրը: Այն հաստատվել է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրով նախատեսված է «ԹՈՒՄՈ»-ի հետ գործակցությամբ տրամադրել աջակցություն «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն» կենտրոնի ստեղծմանը, որը ԳՏՃՄ (գիտութուն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի ուսանողներին իրենց մասնագիտական ոլորտի վերաբերյալ գործնական փորձառության ձեռքբերման համար հարթակ կտրամադրի։

Ծրագիրը կաջակցի նաև մարզերում ԳՏՃՄ առարկաների դասավանդմանը և ուսուցման գործընթացների ամրապնդմանը։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €26.1 մլն: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 84 ամիս:

Ընթերցեք նաև՝ «€7.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---