Փաշինյան. Իմ հանձնարարականները չկատարող պաշտոնյաները կարող են հավաքել իրենց վեշերը և հեռանալ

Փաշինյան. Իմ  հանձնարարականները չկատարող պաշտոնյաները  կարող են  հավաքել իրենց վեշերը  և հեռանալ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտարարել է, որ այն պաշտոնյաները, որոնք չեն կատարի իր հանձնարարականները, կարող են «հավաքել իրենց վեշերը և գնալ»:

«Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզի տրամաբանությամբ և ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք, ի՞նչ է այդ ԾԻԳ-ը, դա պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, այսօր մեր կոռուպցիայի ամենամեծ օջախները, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հերթով կբացահայտվեն»,- ասել Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ամեն անգամ ասում են, որ նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն:

«Եթե չունեն, ուրեմն նախարարությունները լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաններին սորտերի՝ առաջին, երկրորդ, երրորդ սորտ, հետո էլ ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ կան համակարգեր, որ տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում: Ինչ է թե իրենք արտոնյալներ են»,- ասել Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---