Լավրով.Մոսկվան ցանկանում է նպաստել ԼՂ հարցով Երևանի և Բաքվի երկխոսությանը

Լավրով.Մոսկվան ցանկանում է նպաստել ԼՂ հարցով Երևանի և Բաքվի երկխոսությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցութունը Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»,-ասել է Լավրովը Բաքվում, ուր նա ժամանել է ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցում լուրջ պայմանավորվածությունների հազիվ թե հաջողվի հասնել, քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---