Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Կալանավորման հաջորդ օրն եմ այցելել, ունեցել եմ առանձնազրույց, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի ընթացքում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա չի ասել, թե ինչ հարցեր են բարձրացվել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում, պարտականություն ունի երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ ՄԻՊ-ը միայն ասել է, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վեաբերմունքի հետ կապված դժգոհություն չի ներկայացվել։ Նրա խոսքով, կապի մեջ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

«Մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակության չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, այն հասարակական ընկալումները, որ նրա հետ կապված կան։ Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Դա միշտ այդպես է եղել»,-ասել է Արման Թաթոյանը:

Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը կալանավորվել է:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---