Լավրով. Ալիևը կառուցողական է տրամադրված ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու հարցում

Լավրով. Ալիևը կառուցողական է տրամադրված ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրամադրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման և կառուցողական հանգուցալուծումների որոնման:

«Շատ մանրամասն, տևկան զրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ որ բանակցությունները վերսկսվեն, կառուցուղական հանգուցալուծումներ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը, հայտնում է Interfax.az-ը:

«ՌԴ-ն, որպես և Ադրբեջանի, և Հայաստանի մերձավոր գործընկեր երկիր, երկիր, որը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է ամերիկացիների և ֆրանսիացիների հետ, ամեն ինչ անելու է փոխզիջումների հասնելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և ՀՀ ղեկավարները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ և ԱՊՀ միջոցառումների շրջանակում, հանդիպել են նաև ԱԳ նախարարները Միլանում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում:

«Հասկանալի է, որ այդ ամենը ՀՀ-ում ԱԺ ընտրությունների շեմին էր: Հիմա, երբ ընտրություններն արդեն ետևում են, ձևավորվելու է ՀՀ կառավարությոնը: Դրանից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի վերսկսելու բանակցային գործընթացը»,-ասել է նա:

«Ձգտելու ենք ոչ այնքան սկզբունքային նոր լուծում գտնելու՝ կարգավորման հիմքերը պարզ են, որքան այնպիսի մարտավարական, եթե ուզում եք, կրեատիվ գաղափարներ գտնելու, որոնք թույլ կտան փոխզիջում ձևավորել»,-ասել է Լավրովը:

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «շատ օգտակար» էր անվանել Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած բանակցությունները և հավելել, որ 2019-ին պետք է բեկում կատարել ԼՂ կարգավորման հարցում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---