Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---