Տաջիկստանը կսատարի Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Տաջիկստանը կսատարի Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պատրաստակամություն է հայտնել սատարելու Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է Sputnik Բելառուսը Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայության վրա հղումով:

Դեկտեմբրի 14-ին Ռահմոնն ընդունել է Զասին: «Ազգի առաջնորդ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բելառուսի Հանրապետության ներկայացրած թեկնածուին այդ պատասխանատու պաշտոնում»,-ասվում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ:

Ավելի վաղ Զասին իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահը: «Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն եք ստացել: Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել էր Նազարբաևը Զասի հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---