Միհրան Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին

Միհրան Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ հայ մարզիկ,Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիադայի փոխչեմպիոն, նախկին ըմբիշՄիհրան Հարությունյանը հաղթել է բելառուս Եվգենի Պերեպեչինին «Վոլգայի ճակատամարտ » խառը մարտարվեստի մրցաշարում, հայտնում է fightnews.info-ն:

Նա հաղթել է առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով՝ հաղթանակը նվիրելով մեծն Շառլ Ազնավուրի հիշատակին: Այդ մասին նա գրառում է կատարել Instagram-ում:

«Հաղթանակը նվիրվում է մեծ մաեստրո և մեծ սրտով մարդու՝ Շառլ Ազնավուրին»,-ասվում է գրառման մեջ:

Սա Հարությունյանի երկրորդ մենամարտն էր խառը մարտարվեստում: Առաջինը կայացել է 2018-ի մայիսին, որտեղ նա հաղթեց Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆիին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---