«Էդմոն ջան, մի՛ ուրացիր». ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը թափ է հավաքում

«Էդմոն ջան, մի՛ ուրացիր». ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը թափ է հավաքում

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին ակնարկել է ոմն Գևորգի մասին, որը, ըստ Ծառուկյանի, օգնել է Մարուքյանին 2012 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

Ծառուկյանի նշած անձը վանաձորցի մարզիկ Գևորգ Շահինյանն է: Ավելի վաղ էլ Էդմոն Մարուքյանը ասել էր, որ Գևրոգը իր ծառայակից ընկերն է:

«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շահինյանը պատմել է, որ 2011 թվականից ինքը ԲՀԿ անդամ է:

«2012 թվականին ԱԺ ընտրություններից առաջ Մարուքյանը խնդրել է, որ իրեն աջակցեմ, մի անգամ չի եղել, մի քանի անգամ է եղել: Ես էլ ասել եմ, որ եթե ուզում ես քեզ օգնեմ, պետք է իմ կուսկացության ղեկավարի հետ հանդիպեմ խոսեմ, որ մենք կարողանանք էլ ավելի մեծ ռեսուրսներով օգնենք», - ասել է նա՝ նշելով, որ Ծառուկյանը համաձայնվել է կուսակցության ռեսուրսներով օգնել Մարուքյանին:

Ըստ Շահինյանի, Մարուքյանի հետ եղել է պայմանավորվածություն, որ ընտրություններից հետո, եթե ընտրվի, նրանք միասին գնալու են Ծառուկյանի հետ հանդիպման: Վանձորցի մարզիկը պատմել է, որ Ծառուկյանն ինքն է հրաժարվել Մարուքյանի հետ հանդիպելուց՝ ասելով՝ «ինքը մեզ պետք չի»:

Վերջում նա հորդորել է Մարուքյանին՝ «Էդմոն ջան, մի՛ ուրացիր»:

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիմակիցների՝ իր ուժի դեմ սկսած «այլանդակ հակաքարոզչությանը»:

«Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---